կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Մարվել է հատուկ ծրար՝ նվիրված Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

Մարվել է հատուկ ծրար՝ նվիրված Հայաստանի և Եգիպտոսի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին

«ՀայՓոստ» ընկերությունից հայտնում են, որ այսօր մարվել է հատուկ ծրար՝ նվիրված Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Հատուկ ծրարի մարումը իրականացրել են Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պարտականությունները կատարող Դավիթ Սահակյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի երկրների վարչության պետ Արմեն Մելքոնյանը, Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպան նորին գերազանցություն Բահաա էլ Դին Բահգատ Դիսուկին և Հայաստանի Հանրապետության ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Ծրարի վրա պատկերված են Արարատ լեռը, եգիպտական բուրգերը, ինչպես նաև՝ «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ» գրառումը՝ հայերեն և անգլերեն:

Հատուկ ծրարի վրա փակցված է 2022 թվականի մարտի 22-ին թողարկված «Հայաստանի Հանրապետության և Եգիպտոսի Արաբական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակ» թեմային նվիրված նամականիշ:

  • Կիսվել: