երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Մարությանը նպատակահարմար չի գտել դիտել «ՀուԶանք ու Զանգ»-ը

Մարությանը նպատակահարմար չի գտել դիտել «ՀուԶանք ու Զանգ»-ը

Այսօր Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց, որ չի տեսել  «ՀուԶանք ու Զանգ» ներկայացումը, ուստի չի կարող գնահատական տալ դրան:

Նա անդրադարձավ նաև ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի այն հարցին, թե ներկայացման մասնակից, ավագանու անդամ Հասմիկ Խաչունցի վերաբերյալ ներքին հրահանգ կա, որ եթերում քիչ երևա, որ իրեն մոռանան:

Մարությանն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչ հրահանգ կա: Նա, մասնավորապես, նշեց.
«Ես նման տեսանյութեր, ոչ մի տիպի տեսանյութ նայելու ժամանակ չունեմ: Ես չգիտեմ, թե ավագանու նիստերից հետո ինչ են անում ավագանու անդամները»:

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանն ասաց. «Նույնիսկ Ձեր քաղաքական թիմի առաջնորդն ու Հայաստանի վարչապետն է այդ մասին հատուկ «լայվ» մտել ու պատասխանել մեզ: Սա գոեն պետք է տեսած լինեիք, դրանից հետո դիտած լինեիք»:

Դիտարկմանն ի պատասխան՝ քաղաքապետն ասաց. «Պարոն վարչապետը նպատակահարմար է գտել, անդրադարձել է, ես նպատակահարմար չեմ գտնում, չեմ անդրադառնում»: 

  • Կիսվել: