Մարտունու ԲԿ-ի կորոնավիրուսով հիվանդի հետ շփված բժիշկների տեստերի պատասխանները բացասական են
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոեսյանը տեղեկացնում է, որ Մարտունու ԲԿ֊ի բժիշկների թեստի արդյունքները բացասական են․
«Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ.
Ուրախ եմ տեղեկացնել, որ Մարտունու ԲԿ֊ի մեր բժիշկների թեստի արդյունքները բացասական են։
Այսինքն՝ մեր այն բժիշկների մոտ, ովքեր անմիջապես բուժել ու բնականաբար շփվել էին մեր պացիենտի հետ, կորոնավիրուս չի հայտնաբերվել։
ԱՌՈՂՋ ԵՂԵ’Ք…»,- գրել է մարզպետը։


