ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրն է

Մարտի 15-ը Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրն է

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ուղերձ է հղել  Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ:
 
«Շնորհավորում եմ Սպառողների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ։ Այս օրը ևս մեկ հնարավորություն է մեզ համար հաստատելու մեր հանձնառությունն ու անմնացորդ հավատարմությունը սպառողների շահերի հավասարակշռմանը և պաշտպանությանը։
 
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջնահերթություններից է կարգավորվող ընկերությունների կողմից մատուցվող ծառայությունների՝ սահմանված որակի չափորոշիչներին և կարգավորող պահանջներին համապատասխանության ապահովումը», ասված է ուերձում:
 
ՀԾԿՀ նախագահը նաև հույս է հատնել, որ համատեղ ջանքերով կստեղծվի այնպիսի միջավայր, որտեղ իրապես սպառողները կլինեն տեղեկացված, լսված և պաշտպանված:

  • Կիսվել: