շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Մարտի 14-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել 22 հազար ՀՀ քաղաքացի. Ադոնց

Մարտի 14-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել 22 հազար ՀՀ քաղաքացի. Ադոնց

Մարտի 14-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 22 հազար ՀՀ քաղաքացի։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։

Նրա խոսքով, վերադարձողների աշխարհագրությունը բավականին լայն է՝ սկսած ԱՄՆ-ից մինչև Ռուսաստան, Անգոլա:

Ըստ Ավետ Ադնոցի, լինում են դեպքեր, երբ հայաստանցիների վերադարձը ձգձգվում է, ինչը կապված է օբյեկտիվ պատճառներով, քանի որ վերադարձը կազմակերպելու համար մի շարք հարցեր պետք է լուծվեն՝ սկսած թռիչքների թույլտվությունից, առողջապահական խնդիրներից մինչև ֆինանսական կոմպոնենտ։

«Եթե այս կամ այն թռիչքը ձգձգվում է, ապա ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները  փորձում են անել ամեն ինչ, որպեսզի ՀՀ քաղաքացիների համար կեցավայրեր գտնեն, որտեղ նրանք կսպասեն Հայաստան իրենց վերադարձին»,- ասաց փոխնախարարը։

Ավետ Ադնոցը արտերկրում գտնվող քաղաքացիներին հորդորեց հայրենիք վերադառնալու համար կապ հաստատել ՀՀ դեսպանությունների ու հյուպատոսությունների հետ։ Ըստ նրա, մոտ 200 դիվանագետ է ներգրավված ՀՀ քաղաքացիներին աջակցելու աշխատանքների մեջ։

  • Կիսվել: