Մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու նոր կարգն ուժի մեջ է մտել
Ուժի մեջ է մտել մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու կարգի մասին առողջապահության նախարարի հրամանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը:
Նշվում է, որ այս առումով, համաձայն կանոնադրության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի լիազորություններից է՝ «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացումը` փոխպատվաստման օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու, մշակելու և փոխպատվաստման իրականացման նկատմամբ, օրգանների և հյուսվածքների դոնորների ու ռեցիպիենտների ռեեստրի գործունեության, տեղեկությունների գրանցման և օգտագործման նկատմամբ, դիակից օրգաններ և (կամ) հյուսվածքներ վերցնելու թույլտվության նկատմամբ։
Փոխպատվաստումն իրականացնող բժշկական հաստատությունում կենդանի կամ դիակային դոնորից վերցված օրգանները և (կամ) հյուսվածքները փոխպատվաստվում են, եթեառկա է փոխպատվաստման անհրաժեշտության մասին բժշկական եզրակացություն, առկա էռեցիպիենտի գրավոր համաձայնությունը,ռեցիպիենտը գրավոր նախազգուշացվել է սպասվելիք վիրահատական միջամտության հետ կապված հնարավոր բարդությունների մասին՝ դիակային դոնորի դեպքում՝ մինչև նախատեսվող վիրահատական միջամտությունը, իսկ կենդանի դոնորի դեպքում` վիրահատությանը նախորդող 15-օրյա ժամկետում: