երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
Մարդկությանն այլեւս այդքան ավտոմեքենաներ պետք չեն․ Bosch ընկերության ղեկավար

Մարդկությանն այլեւս այդքան ավտոմեքենաներ պետք չեն․ Bosch ընկերության ղեկավար

Համաշխարհային ավտոարտադրողների համար անցանկալի ապագա է սպասվում։ Այս մասին Autonews պարբերականին տված հարցազրույցում ասել է Bosch ընկերության ղեկավար Վոլքմար Դեները։

Նրա կարծիքով՝ մարդկությանն այլեւս պետք չեն այդքան ավտոմեքենաներ: Դրանց արտադրության ծավալներն աստիճանաբար, սակայն կայուն տեմբերով կնվազեն: Վերլուծաբանների տվյալներով՝ 2019 թվականին ավտոմեքենաների համաշխարհային վաճառքի ծավալները նվազել են 4 տոկոսով՝ ի տարբերություն 2018 թվականի ցուցանիշների. վաճառվել է 90.3 միլիոն ավտոմեքենա, մինչդեռ 2018-ին այդ թիվը 94.4 միլիոն էր: Ակնկալվում է, որ ընթացիկ տարում ավտոարդյունաբերությունը կշարունակի անկում ապրել գրեթե 89 միլիոն ավտոմեքենայի հաշվով, այսինքն՝ առնվազն 2.6 միլիոնով:

Ակնկալվում է, որ 2020 թվականին ավտոմեքենաների համաշխարհային վաճառքները կընկնեն 90 միավորից ցածր, եւ դրանց թողարկման ծավալն աստիճանաբար կնվազի։

Դեների կարծիքով՝ այդ գործընթացը կտեւի մինեւ 2025 թվականը, երբ կմեկնարկի էլեկտրամոբիլների նոր սերնդի արտադրությունը: Այդ ժամանակահատվածում ավտոմեքենաների արտադրության համաշխարհային ծավալը կնվազի 85 միլիոն միավորով տարեկան, ինչը բացասաբար կազդի տնտեսության վրա, քանի որ կոնցեռները ստիպված կլինեն կրճատել աշխատատեղերը: 

Նա սակայն հուսադրոց կանխատեսում է արել, ըստ որի զանգվածային անցումը դեպի էլեկտրամոբիլները կարող է դառնալ ավտոինդուստրիայի զարգացման նոր փուլ։ Էլեկտրաքարերի արժեքի անկումը կխթանի մարդկանց փոխարինել դրանցով իրենց ավանդական ավտոմեքենաները եւ կստիպի արտադրողներին մեծացնել դրանց թողարկման ծավալները:

  • Կիսվել: