Մարդ, ում ստորագրությամբ այս օրը տոնացույցի մեջ է մտել, կալանքի տակ է․ Լևոն Քոչարյան
Շնորհավորում եմ բնոլորին, ովքեր ներդրում են ունեցել բանակի կերտման հարցում։ Այս մասին այսօր Եռաբլուրում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։
Մեր հարցին՝ ինչպե՞ս է վերաբերում նրան, որ իր հայրը մեծ ներդրում ունի բանակի ստեղծման ու կայացման հարցում, բայց այսօր կալանքի տակ է, Լևոն Քոչարյանը պատասխանեց․
«Բանակն այն կառույցն է, որի շուրջ համախմբվում ենք բոլորս՝ անկախ մեր քաղաքական հայացքներից։ Կարծում եմ՝ դա ներկա իշխանությունների ամոթն է, ինչ-որ տեղ նաև բոլորիս, որ մի մարդ, որ այդքան ներդրում ունի բանակի կայացման գործում, մարդ, ում ստորագրությամբ է այս օրը տոնացույցի մեջ մտել, այսօր գտնվում է կալանքի տակ»։