շաբաթ, հունիս 28
28 / 6 / 2025
Մանրամասներ՝ ԶՊՄԿ-ում տեղի ունեցած սպանությունից

Մանրամասներ՝ ԶՊՄԿ-ում տեղի ունեցած սպանությունից

Ապրիլի 12-ին սպանություն է տեղի ունեցել Կապանում։

Նշենք` սպանվածը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահնորդ Հայրապետ Մելիքսեթյանն է, որը Շղարշիկում պոչատար գնացող խողովակաշարի վրա էր աշխատում։

Շղարշիկը Կապանի թաղամասերից մեկն է: Սպանել են հրազենով, պատճառներն ու հանգամանքներն անհայտ են։ Շղարշիկի այդ հատվածը ԶՊՄԿ-ի բազմաթիվ պահակակետերից մեկն է եւ դեպքի վայրում թանկարժեք գույք չի եղել։

ԶՊՄԿ-ից հաստատեցին տեղեկությունը՝ ավելացնելով, որ ընթանում են քննչական գործողություններ:

  • Կիսվել: