չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Մանրամասներ՝ պապու կողմից փայտով դաժան ծեծի ենթարկված երեխաների վիճակի մասին

Մանրամասներ՝ պապու կողմից փայտով դաժան ծեծի ենթարկված երեխաների վիճակի մասին

Տավուշի գյուղերից մեկում 58-ամյա տղամարդը փայտով ծեծել է 6-ամյա և 4-ամյա թոռներին. նա ձերբակալվել է, երեխաները հոսպիտալացվել են։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամլո խոսնակ Գեւորգ Դերձյանը:

Նրանցից 6-ամյա երեխան գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բկ-ում։ Վիճակը ծայրահեղ ծանր է, ունի բազում վնասվածքներ, անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք։ Անմարդկային քայլի արդյունքում երեխայի կյանքին վտանգ է սպառնում։ Բժիշկները պայքարում են փոքրիկի կյանքի համար:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն։

 

  • Կիսվել: