ուրբաթ, մայիս 24
24 / 5 / 2024
Մանրամասներ՝ 7-րդ հարկից ցած նետված տղամարդու դեպքի մասին

Մանրամասներ՝ 7-րդ հարկից ցած նետված տղամարդու դեպքի մասին

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ մարտի 29-ին, ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երեւանում:

ժամը 19:20-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Նժդեհի 28 շենքի բակում տղամարդու դի կա: 

«Հայկական ժամանակ»-ին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է: 36-ամյա տղամարդն իրեն ցած է նետել բնակելի շենքի 7-րդ հարկից:

Մեզ հասած տեղեկություններով՝ ինքնասպանություն գործած անձը մինչ այդ քայլին գնալը մորն ասել է, որ հոգնել է կյանքից, ապրել չի ուզում և ցանկանում է վերջ տալ կյանքին: Նշենք, որ նա ապրում էր մոր հետ, ամուսնալուծված էր, ունի մեկ երեխա:

  • Կիսվել: