շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
«MAN» բեռնատարն Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե պաշտպանիչ արգելապատնեշներին․ մի քանի ժամ երթևեկությունը դադարեցվել է

«MAN» բեռնատարն Աշտարակի կամրջի վրա բախվել է երկաթե պաշտպանիչ արգելապատնեշներին․ մի քանի ժամ երթևեկությունը դադարեցվել է

Այսօր՝ մարտի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Երևան–Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում՝ Աշտարակի կամրջի վրա, Տավուշի մարզի բնակիչ 48-ամյա Լեռնիկ Շ․-ն իր վարած «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարով բախվել է երկաթե պաշտպանիչ արգելապատնեշներին և մկրատաձև փակել ճանապարհի երթևեկելի գոտին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մանուկ Սարգսյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Գարիկ Մովսիսյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Սոնա Խաչատրյանը և կրտսեր պարեկ Վարդան Ղամբարյանը։

Փրկարարների ու պարեկների օպերատիվ աշխատանքի շնորհիվ երթևեկությունը կարճ ժամանակում վերականգնվել է։

Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է տեղի ունեցել վթարը։

  • Կիսվել: