երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մամիկոնյանց փողոցում մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

Մամիկոնյանց փողոցում մեքենաներ են բախվել. վարորդներից մեկը մահացու վրաերթի է ենթարկել հետիոտնին

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ փետրվարի 9-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, այդ օրը՝ ժամը 13:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 64-ամյա Գայանե Ս.-ն իր վարած Hyundai մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 78-ամյա Սահակ Ս.-ին: Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին տեղափոխել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ժամանած քննիչը պարզել է, որ դեպքը տեղի է ունեցել Մամիկոնյանց 27 հասցեի մոտ, որի ժամանակ նաև ավտովթար է տեղի ունեցել 3 մեքենաների մասնակցությամբ: Նշված ավտոմեքենաների վարորդների ինքնությունը Պարեկային ծառայությունն ու Քննչական բաժինը պարզում են:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեկ հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վրաերթի ենթարկվածը հիվանդանոցում գիտակցության չգալով մահացել է:

 

  • Կիսվել: