երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Մալաթիայի գյուղմթերքի շուկայում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ ապրիլի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 09:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիայի գյուղատնտեսական շուկայի 2-րդ տաղավարում դի կա:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված տաղավարում հայտնաբերել են տղամարդու դի: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Ըստ նախնական տեղեկությունների, տղամարդը, ում ինքնությունը պարզվում է, հանկարծամահ է եղել:

  • Կիսվել: