շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Մահացել է Վանաձորի երկարամյա ղեկավար Հայկ Օհանյանը

Մահացել է Վանաձորի երկարամյա ղեկավար Հայկ Օհանյանը

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Կիրովականի երկարամյա ղեկավար,Վանաձորի պատվավոր քաղաքացի Հայկ Աղասու Օհանյանի մահվան բոթը:

Քաղաքապետը, մասնավորապես, գրել է. «Ցավով տեղեկացանք,որ կյանքից հեռացել է մեր քաղաքի պատվարժան այրերից մեկը՝ Կիրովականի երկարամյա ղեկավար,Վանաձորի պատվավոր քաղաքացի Հայկ Աղասու Օհանյանը։

Ցավակցում ենք հարազատներին և բոլոր ցավակիցներին»:

  • Կիսվել: