կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Մահացել է Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը

Մահացել է Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետը

Շիրակի մարզպետարանից հայտնում են․

"Խոր վշտով հայտնում ենք մեր գործընկերոջ, ՀՀ Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Գրիգորյանի անժամանակ մահվան  մասին:

Սամվել Ռաֆիկի Գրիգորյանը ծնվել է 1958 թվականին Գյուրիում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի Գյումրու մասնճյուղը։ Երկար տարիներ աշխատել է Գյումրու տեքստիլ կոմբինատում, թղթակցել է Հանրային ռադիոյին, եղել է Ժուռնալիստների Միության անդամ։ 1996 թվականից մինչ օրս աշխատում  էր  Շիրակի մարզպետարանում։

Մեր ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Սամվել Գրիգորյանի   ընտանիքին, հարազատներին, ընկերներին: Հարգված, կենսախինդ ու բարի գործընկերոջ հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում"։

 

  • Կիսվել: