Մահացել է Մանանա Ասլամազյանը
Երևանում ավտովթարից վախճանվել է Ռուսաստանի «Ինտերնյուսի» նախկին տնօրեն, Ռուսաստանի հեռուստաակադեմիայի անդամ, «Ռուսաստանի մեդիա-մենեջեր 2002» մրցանակի մրցանակակիր «Մեդիա-բիզնեսի զարգացման գործում հատուկ նվաճումների համար» հատուկ անվանակարգում, «Կրթված Մեդիա» հիմնադրամի նախկին ղեկավար Մանանա Ասլամազյանը: Նա 70 տարեկան էր: