չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Մահացել է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանը

Մահացել է «Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանը

«Հանրապետություն» կուսակցության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ մահացել է կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Ռաֆիկ Մկրտչյանը:

՛՛Մեր սիրելի Ռաֆիկի կորուստը մեծ հարված է թե՛ կուսակցությանը, թե՛ ընտանիքին, թե՛ ընկերներին ու նրան ճանաչողներին: Նա սիրելի ընկեր էր, սիրելի հայր, սիրելի ամուսին, սիրելի պապիկ: Ի խորոց սրտի ցավակցում ենք մեր ընկերոջ վաղաժամ մահվան կապակցությամբ և մեր զորակցությունն ենք հայտնում նրա հարազատներին՛՛,-նշված է կուսակցության հաղորդագրության մեջ:

 
 

  • Կիսվել: