երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Մաղթում եմ, որ բոլոր հայ դպրոցականները, ուսանողները և մանկավարժները կարողանան վերադառնալ ուսումնական պրոցեսին. Ջոնաթան Լաքոթ

Մաղթում եմ, որ բոլոր հայ դպրոցականները, ուսանողները և մանկավարժները կարողանան վերադառնալ ուսումնական պրոցեսին. Ջոնաթան Լաքոթ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ուղերձ է հղել գիտության օրվա կապակցությամբ` մաղթելով, որ բոլոր հայ դպրոցականները, ուսանողները և մանկավարժները կարողանան վերադառնալ ուսումնական պրոցեսին:

«Երիտասարդությունը երկրների ամենաարժեքավոր ռեսուրսն է, իսկ կրթությունը ամենաարժեքավոր ներդրումը»,- գրել է դեսպանը: Լաքոթը նշել է, որ Ֆրանսիայի դեսպանատունը միշտ աջակցել է Հայաստանի ուսումնական հաստատություններին ֆրանսերեն լեզվի զարգացման և Ֆրանսիայի մասին գիտելիքների ձեռք բերման հարցում, ինչի արդյունքում Երևանում և տարբեր մարզերում գործում են ֆրանսիական թեքումով 18 ուսհաստատություններ: Նա նաև նշել է, որ քաջալերում է այն դպրոցականներին և ուսանողներին, որոնք որոշել են խորացված ուսումնասիրել ֆրանսերենը և գիտելիքներ ձեռք բերեն Ֆրանսիայի մասին: «Ես միշտ կաջակցեմ նրանց»,- եզրափակել է դեսպանը:

  • Կիսվել: