կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գեղարքունիքի մարզպետը մաղթել է, որ կանայք ավելի մեծ դերակատարություն մեր երկրի պետական ու հասարակական կյանքում

Գեղարքունիքի մարզպետը մաղթել է, որ կանայք ավելի մեծ դերակատարություն մեր երկրի պետական ու հասարակական կյանքում

ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանանց տոնի առթիվ․

«Սիրելի՛ կանայք,

Շնորհավորում եմ ձեզ Կանանց տոնի կապակցությամբ:

Մարտի 8-ն այսօր մեզանում իսկապես ձեռք է բերել տոնի կարգավիճակ: Այն ևս մի գեղեցիկ առիթ է՝ արտահայտելու մեր սերն ու հիացմունքը, մեր երախտագիտությունն ու նվիրվածությունը մեզ շրջապատող կանանց ու աղջիկների հանդեպ:

Մաղթում եմ, որ ունենաք ավելի մեծ դերակատարություն մեր երկրի պետական ու հասարակական կյանքում: Ձեր ներկայությամբ եւ ներգրավվածությամբ դուք դրականորեն փոխում եք մթնոլորտը բոլոր ասպարեզներում՝ դարձնելով ավելի բարի ու հանդուրժող, ավելի կառուցողական ու արդյունավետ:

Սիրելի՛ կանայք,

Կրկին շնորհավորում եմ ձեզ գարնանային այս պայծառ տոնի առթիվ:
Առանձնահատուկ երախտագիտությամբ շնորհավորում եմ զինվորների մայրերին, ում որդիներն այս պահին ծառայում են բանակում:

Մաղթում եմ ձեզ երջանկություն և ամենայն բարիք»:

  • Կիսվել: