Լյուդվիդ Մկրտչյանը եւ Ալյոշա Խոսրովյանը դատապարտվեցին 20 տարվա ազատազրկման
Բաքվի դատարանը այսօր վճիռ կայացրեց հայ ռազմագերի Լյուդվիդ Մկրտչյանի եւ Ալյոշա Խոսրովյանի հանդեպ։ Ինչպես հայտնում է Interfax-ի ադրբեջանական ծառայությունը, երկու հայ ռազմագերիները, որոնք ադրբեջանական կողմի կողմից ներկայացվում են որպես «ռազմական հանցագործներ», դատապարտվել են քսան տարվա բանտարկության։
Առաջին տասը տարին անցկացնելու են բանտում, երկրորդ տասնամյակը՝ խիստ ռեժիմի ՔԿ հիմնարկում։