չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Լուսակերտի թռչնաֆաբրիկայի գոմերից մեկի տանիքում հայտնաբերվել է 61-ամյա տղամարդու դի

Լուսակերտի թռչնաֆաբրիկայի գոմերից մեկի տանիքում հայտնաբերվել է 61-ամյա տղամարդու դի

Մարտի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմանում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսակերտ գյուղի «Լուսակերտ» ՍՊԸ-ին պատկանող թռչնաֆաբրիկայում տղամարդու դի կա:

 

Ոստիկաններն ու քննիչները նշված թռչնաֆաբրիկայի գոմերից մեկի տանիքում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 61-ամյա Լյովա Շարաֆյանի դին:

Ըստ նախնական տեղեկության՝ վերջինս գոմի տանիքում աշխատանքներ կատարելու ժամանակ հոսանքահարվել և տեղում մահացել է: Նրա դին տանիքից իջեցնելու համար ժամանել է ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Դեպքի փաստվ ավագ քննիչ Ս. Սեդրակյանի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: