երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Լոռու մարզում՝ Վարդաբլուր գյուղում գտնվող «Ծակ Քար Ժամ» կոչվող եկեղեցու մոտ, հայտնաբերվել է տղամարդու հոշոտված դի

Լոռու մարզում՝ Վարդաբլուր գյուղում գտնվող «Ծակ Քար Ժամ» կոչվող եկեղեցու մոտ, հայտնաբերվել է տղամարդու հոշոտված դի

Փետրվարի 9-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Կեսօրին ոստիկանության Ստեփանավանի բաժին տեղեկություններ են ստացվել, որ Վարդաբլուր գյուղի մոտակայքում գտնվող եկեղեցու հարևանությամբ դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խուբը՝ բաժնի պետ Սուրեն Բագրատունյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Սերոբյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները Վարդաբլուր գյուղից դեպի հյուսիս՝ 5-րդ կմ հատվածում գտնվող «Ծակ Քար Ժամ» կոչվող եկեղեցուց մոտ 80 մետր հեռավոութայն վրա, հայտնաբերել են տղամարդու հոշոտված դի:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքներն ու դիակի ինքնությունը պարզելու ուղղությամբ: 

  • Կիսվել: