ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Լոռու մարզպետը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ.

«Թատերարվեստի հարգարժա՛ն գործիչներ, ամեն տարի այս օրը՝ մարտի 27-ին, աշխարհի տարբեր ծայրերում հանդիսավորությամբ նշվում է Թատրոնի միջազգային օրը՝ որպես թատրոնի մշակների ու գործիչների մասնագիտական տոն: Այս գեղեցիկ օրը հերթական առիթ է մեծարանքի խոսքեր հնչեցնելու, շնորհակալություն հայտնելու Ձեր անձնվեր աշխատանքի համար:
 
Դարեր շարունակ լինելով հայ մշակույթի ամուր սյուներից մեկն ու վայելելով մեր մշակութասեր հանրության ուրույն վերաբերմունքը՝ թատրոնը սիրո, բարության, հայրենասիրության անվերաջանալի դասեր է տալիս:
 
Թատրոնի պատերի ներսում են ամփոփվում ու բյուրեղանում բոլորիս երազները, իղձերը, անցյալի ու ներկայի համամարդկային արժեքները: Այդ զարմանալի արվեստն առանձնանում է հնի ու նորի բացառիկ ներդաշնակությամբ: Թատրոնը մեր կյանքում առանցքային տեղ է գրավում, որովհետև հայ մարդն իրեն հուզող բազմապիսի հարցերի ու խնդիրների լուծման բանալին փնտրել է նաև նրանում` առանձնահատուկ վերաբերմունք տածելով թատրոնի և թատերական գործչի հանդեպ: Համոզված եմ, որ դուք էլ, ձեր նվիրումով, փորձում եք արդարացնել հանդիսատեսի սպասումները:
 
Հայ թատրոնի համար ևս 2020 թ. չարաբաստիկ տարի էր: Համավարակը և պատերազմը ավելի քան մեկ տարի զրկեցին մեզ ոգեղենությամբ լեցուն դահլիճներում ներկայացումներ վայելելու, իսկ ձեզ՝ ձեր բացառիկ արվեստն ու անսպառ էներգիան հանդիսատեսին փոխանցելու հաճույքից: Այդուհանդերձ, դուք գտաք ելքը՝ թատերական ներկայացումներ մեզ պարգևելով կապույտ էկրաններից, ինչը, ինչ խոսք, կարոտը փոքր-ինչ մեղմելու հնարավորություն էր:
 
Ձեզնից շատերը հայրենիքի նկատմամբ ունեցած անսահման սերը դրսևորեցին նաև 44-օրյա պատերազմի դաշտում՝ մեկ վայրկյան անգամ չվարանելով թատրոնի բեմը փոխարինել իրական, ռազմական թատերաբեմով: Ավա՜ղ, ձեզնից ոմանք ընկան հերոսի մահով: Հա՛վերժ փառք, մեր հերո՛ս տղաներին: Ձեր սխրանքն ու փառապանծ անունը միշտ կմնա մեր սրտերում:
 
Թատերարվեստի հարգե՛լի գործիչներ, թատրոնի նվիրյալնե՛ր, կրկին շնորհավորելով Թատրոնի միջազգային օրվա առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ արևշատություն, ստեղծագործական վերելքներ ու լեփ-լեցուն դահլիճներ»:

  • Կիսվել: