շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Թուրքիան մտադիր չէ ռուսական S-400-ները փոխանցել Ուկրաինային

Թուրքիան մտադիր չէ իր S-400 համակարգերը փոխանցել որևէ երկրի, այդ թվում՝ Ուկրաինային: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը CNN Turk-ի հետ զրույցում։

Հաղորդավարի այն հարցին, թե  արդյոք կա այդ համակարգերն Ուկրաինային փոխանցելու խնդրանք,  թուրք պաշտոնյան արձագանքել է. «Մենք չենք պատրաստվում որևէ մեկին փոխանցել մեր S-400 ՀՕՊ համակարգերը»:

Գյուլերը նաև անդրադարձել է  Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։ Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ին Թուրքիային դուրս էր թողել F-35-ների համատեղ արտադրության ծրագրից։ Իսկ պատճառը Ռուսաստանից Թուրքիայի գնած  S-400 համակարգերի գործարքն էր։

Նախարարը պնդել է, որ Հունաստանի F-35 կործանիչները փաստացի չեն կարող դիմակայել Թուրքիային օդուժին Էգեյան ծովում։

«Մեր KAAN-ն արդեն ճանապարհին է: Մենք կստեղծենք մեր սեփական ինքնաթիռը. Հայտնի չէ, թե մեր ամերիկացի ընկերներն ինչ որոշում կկայացնեն F-35-ի հետ կապված, և տեղական ինքնաթիռները կսկսեն ծառայության անցնել ճիշտ ժամանակին»,-նշել է նա։

  • Կիսվել: