Լիտվական ELTA գործակալությունն անդրադարձել է Բաքվի հայկական ջարդերի տարելիցին
Լիտվայի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Բաքվում հայերի մասսայական ջարդերի հերթական տարելիցի կապակցությամբ, որը լայնորեն տարածվել է մերձբալթյան երկրների ԶԼՄ-ներում, այդ թվում՝ լիտվական ELTA գործակալության կողմից:
Դրանում նշված է, որ Ադրբեջանի նախկին և ներկա ղեկավարները որևէ կերպ չեն դատապարտել կամ հետաքննել այդ իրադարձությունները, որպեսզի մեղավորներին պատասխանատվության ենթարկեն:
«Խորհրդային միությունում հակահայկական ջարդերի մասին բաց նամակում», որը ստորագրել են համաշխարհային ճանաչում ունեցող 133 մտավորականներ, որը տպագրվել է New York Times-ում 1990 թվականի սեպտեմբերի 27-ին՝ ասված էր. «1988 թվականի Սումգայիթի ջարդերին հաջորդեցին Կիրովաբադի, Բաքվի ջարդերը 88-ի նոյեմբերին, 1990-ին ևս հայերի կոտորածները շարունակվեցին Բաքվում և Ադրբեջանի այլ հատվածներում: Այն փաստը, որը ջարդերը կրկնվել են և այն, որ դրանք իրականացվել են միևնույն կերպ, ստիպում են մեզ կարծել, որ այդ ողբերգական իրադարձությունները դժբախտ դեպքեր կամ ինքնաբուխ պոռթկումներ չեն: Փոխարենը մենք ստիպված ենք ընդունել, որ հայկական փոքրամասնության դեմ հանցագործությունները դարձել են հետևողական պրակտիկա, եթե ոչ Խորհրդային Ադրբեջանի պաշտոնական քաղաքականություն: Զոհված Անդրեյ Սախարովի խոսքով (New York Times, նոյեմբերի 26, 1988 թ.), այդ ջարդերն իրենցից ներկայացնում են «բնաջնջման իրական սպառնալիք Ադրբեջանի բնիկ հայ համայնքի և Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ, որոնք կազմում են տեղի բնակչության 80 տոկոսը: Բաքվի, ավելի վաղ Սումգայիթի ու Կիրովաբադի հայերի կոտորածները ևս մեկ ապացույցն են այն բանի, որ հայերը ապագան չեն ունեցել ոչ խորհրդային և ոչ էլ անկախ Ադրբեջանում: Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումը եղել և շարունակում է մնալ իր նախնիների հայրենիքում գոյության միակ երաշխիքը»,- ասված է հայտարարության մեջ: