երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
ԼՀ պատգամավորներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

ԼՀ պատգամավորներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Բանակի օրվա առթիվ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն ու կուսակցության խորհրդի անդամներն այցելել են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։

Ինչպես տեղեկացրին «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից, համալսարանին ծանոթանալուց հետո ԼՀԿ ներկայացուցիչները համալսարանի ղեկավարության հետ քննարկել են ռազմական-ուսումնական առկա իրավիճակի և ապագա անելիքների հետ կապված հարցեր։

 

 

  • Կիսվել: