երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ԼՂ-ի վառելիքի պահեստի պայթյունից տուժած և դրսում բուժում ստացողների մեծ մասը վերադարձել է

ԼՂ-ի վառելիքի պահեստի պայթյունից տուժած և դրսում բուժում ստացողների մեծ մասը վերադարձել է

Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով այրվածքներ ստացած ու արտերկրում բուժում ստացող քաղաքացիների մեծ մասն արդեն վերադարձել է Հայաստան։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
«Մոտ երկու տասնյակ պացիենտ էր մեկնել արտերկիր բուժվելու։ Մեկնել էին ԱՄՆ, Ֆրանսիա, Բելգիա, Իսպանիա, Բուլղարիա և էլի մի քանի երկրներ»,– ասաց նա։
Նախարարը հիշեցրեց, որ Երևանում ստացիոնար բուժման մեջ է շարունակում մնալ միայն 1 բուժառու։ Մնացածը ամբուլատոր բուժում են ստանում։
 
Հիշեցնենք` սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտի մոտակայքում գտնվող բենզինի պահեստում տեղի ունեցավ ուժեղ պայթյուն։  Արցախի բուժհաստատություններից այդ ժամանակ Հայաստան էր տեղափոխվել 349 բուժառու, որոնց մեծ մասը` ծանր և ծայրահեղ ծանր վիճակում։

  • Կիսվել: