շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Լևոն Քոչարյանը կմասնակցի Առուշ Առուշանյանի համար անցկացվելիք ակցիային

Լևոն Քոչարյանը կմասնակցի Առուշ Առուշանյանի համար անցկացվելիք ակցիային

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, վաղը պատրաստվում է մասնակցել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի խափանման միջոցի վերաբերյան վերաքննիչ քրեական դատարանի մոտ անցկացվելիք ակցիային։

Քոչարյանի որդին այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ նշելով. «Վաղը՝ փետրվարի 8ին, ժամը 10:30 ես կլինեմ վերաքննիչ քրեական դատարանում, ի աջակցություն Գորիսի համայնքապետ, հայրենիքի պաշտպան ու ճիշտ հայ տղամարդ՝ Առուշ Առուշանյանի, ով ամիսներ շարունակ ապօրինաբար պահվում է կալանքի տակ: Ձեր մասնակցությամբ հաստատեք, որ չե՛ք հանդուրժելու իշխանությունների այս խայտառակ բեսպրեդելը»։

  • Կիսվել: