երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Լևոն Արոնյանը հրաժարվում է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո, նա կմեկնի ԱՄՆ մշտական բնակության

Լևոն Արոնյանը հրաժարվում է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո, նա կմեկնի ԱՄՆ մշտական բնակության

24News-ի աղբյուրը հաստատում է շրջանառվող տեղեկությունը, թե գրոյսմաստեր Լևոն Արոնյանը հրաժարվում է հանդես գալ ՀՀ դրոշի ներքո, մեկնում է ԱՄՆ-ն մշտական բնակության, և որ որոշումը կապված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված ու չկատարած խոստումների հետ:

Ըստ մեր աղբյուրի՝ գրոյսմաստերը ԱՄՆ տեղափոխվելու և ՀՀ դրոշի ներքո հանդես չգալու որոշման պատճառների մասին առաջիկայում պարզաբանում կտարածի:

Ավելի վաղ տեղեկություն էր շրջանառվել, թե Արոնյանի՝ ՀՀ դրոշի ներքո այլևս հանդես չգալու և ԱՄՆ տեղափոխվելու որոշումը կապված է Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի դառնալու առաջին ամիսներին տված խոստման հետ: Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետը խոստացել էր, որ կլուծի գերհզոր համակարգչի ձեռքբերման և անձնական մարզչի ֆինանասավորման հարցը, որպեսզի շախմատիստը կարողանա լիարժեք պատրաստվել աշխարհի չեմպիոնի հավակնորդների առաջիկա մրցաշարին, բայց խոստումը չի կատարվել:

  • Կիսվել: