երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Լևոն Արոնյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ

Լևոն Արոնյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ

Լևոն Արոնյանն առաջիկա օրերին հանդես կգա հայտարարությամբ։ Այս մասին «Ազատությանն» ասել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանը:

«Ես իր հետ երեկ խոսել եմ, ասաց՝ «այս երկու օրը գրառում կանեմ», այլ տեղեկություն ինքս էլ չունեմ»,- ասել է Լպուտյանը։

Հիշեցնենք, որ ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ Լևոն Արոնյանը հայտարարել է, թե հրաժարվել է այսուհետ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո և պատրաստվում է մեկնել Միացյալ Նահանգներ՝ մշտական բնակության։

  • Կիսվել: