շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Լատվիայի առաջին նախագահի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

Լատվիայի առաջին նախագահի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ

Լատվիայի առաջին նախագահ (1993-1999) Գունտիս Ուլմանիսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջի գրառմամբ տեղեկացրել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում Հայաստանի դեսպանությունը։
 
«20-րդ դարի պատերազմները հսկայական տառապանք պատճառեցին եվրոպական շատ ազգերի, ներառյալ` լատվիացիներին և հայերին: Այսօր դատապարտման և կարեկցանքի խոսքերով եմ ցանկանում անդրադառնալ հայերի զանգվածային կոտորածներին և զրկանքներին, որոնք իրականացվել են հայ ժողովրդի դեմ Օսմանյան կայսրության տարածքում Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին՝ համարելով դրանք այս գլոբալ հակամարտության ամենամեծ ողբերգություններից մեկը: Վստահ եմ, որ աշխարհի ժողովուրդները եզրակացություններ քաղել են իրենց նախնիների սխալներից և տառապանքներից, որպեսզի կանխեն ցանկացած որևէ ազգի նկատմամբ նման դաժանության երբևէ կրկնությունը»,- նշել է Գունտիս Ուլմանիսը։

  • Կիսվել: