հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Լարսը փակ է բեռնատարների համար, ռուսական կողմում կա մոտ 428 կուտակված բեռնատար

Լարսը փակ է բեռնատարների համար, ռուսական կողմում կա մոտ 428 կուտակված բեռնատար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, ինչպես նաև Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը։

Վարդենյաց լեռնանցքը (բուք է) դժվարանցանելի է մարդատար ավտոմեքենաների համար և փակ՝ կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սյունքի մարզի Քաջարան քաղաքում և Շուռնուխ գյուղում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 428 կուտակված բեռնատար ավտոմեքենա:

 

  • Կիսվել: