Կընդլայնվի սոցիալական բնակարանային ֆոնդը և կնվազի հերթացուցակում գտնվող ընտանիքների թիվը
Կառավարության որոշմամբ նախատեսվում է «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ին կապիտալ դրամաշնորհի շրջանակում տրամադրել մնացորդային միջոցները՝ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մռավյան փողոց 32/1 հասցեում գտնվող շենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի ամբողջական մշակման և պարզ փորձաքննության աշխատանքների ավարտն ապահովելու նպատակով։ Արդյունքում՝ ընթացիկ տարում «Հայկական Կարիտաս»-ը կապահովի շենքի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման ամբողջական փաթեթի ավարտը, ինչպես նաև դրանց պարզ փորձաքննությունը, կհաստատվեն շենքի կապիտալ վերանորոգման համար անհրաժեշտ նախագծային լուծումները, կապահովվի արդեն իսկ կատարված ծախսերի արդյունավետ օգտագործումը և ծրագրի շարունակականությունը։ Կընդլայնվի նաև սոցիալական բնակարանային ֆոնդը և կնվազի հերթացուցակում գտնվող ընտանիքների թիվը։



