ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես ՀՀ օրենսդրությունից բխող կարգավորումների շրջանակում

ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես ՀՀ օրենսդրությունից բխող կարգավորումների շրջանակում

ԿԸՀ-ն դիմում է ընտրությունների մասնակից  կուսակցություններին, դաշինքներին․
 
«Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի համաձայն՝ բուհում և գիտական կազմակերպությունում արգելվում է քաղաքական, կուսակցական, կրոնական գործունեություն և քարոզչություն իրականացնելը, այդ թվում՝ քաղաքական, կուսակցական, կրոնական գործունեություն կամ քարոզչություն իրականացնելու նպատակով բուհի և գիտական կազմակերպության ֆինանսական, տեղեկատվական, նյութական միջոցները, տարածքները, տարբերանշանները, մարդկային ռեսուրսներն օգտագործելը, ինչպես նաև քաղաքական, կուսակցական, կրոնական քարոզչություն կամ գործունեություն իրականացնելիս բուհի և գիտական կազմակերպության անունից հանդես գալը։
 
«Կոչ ենք անում նախընտրական քարոզչությունն իրականացնելիս առաջնորդվել բացառապես ՀՀ օրենսդրությունից բխող կարգավորումների շրջանակում»,- նշված է հաղորդագրությունում։

 

  • Կիսվել: