Կտեղա առաջին ձյունը․Գագիկ Սուրենյան
Նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կտեղա այստարվա առաջին ձյունը։ Այս մասին PrimeNews.am-ին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Նա գրում է․«Ժողովուրդ ջան նոյեմբերի 21-22-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյուն ունենք և ջերմաստիճանի նվազում 8-10 աստիճանով։ Մյուս մարզերում առաջիկա 10 օրերին ոչ տեղումներ ունենք, ոչ էլ ջերմաստիճանի լուրջ նվազում։»