երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզի «Ամառ» գիշերային ակումբում․ վեճի ժամանակ հնչել են հայհոյանքներ, քաշքշել են միմյանց. Կա վիրավոր

Կրակոցներ՝ Կոտայքի մարզի «Ամառ» գիշերային ակումբում․ վեճի ժամանակ հնչել են հայհոյանքներ, քաշքշել են միմյանց. Կա վիրավոր

Սեպտեմբերի 13-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների ձեռնարկված միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 06։00-ի սահմաններում, Վերին Պտղնի Երևան-Սևան խճուղի 12/2 հասցեում գործող «Ամառ» գիշերային ակումբում անհիմն պատճառով վիճաբանություն է ծագել Երևանի բնակիչ 45-ամյա Էդգար Մ․-ի և դեռևս ինքնությունները չպարզված ևս 4 անձանց միջև, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վիճաբանություն ընթացքում վերջիններս փոխադարձ հայհոյանքներ են հնչեցրել միմյանց հասցեին և վիճաբանության ընթացքում Էդգար Մ․-ն իր մոտ գտնվող լուսազդանշանային ատրճանակից կրակոց է արձակել վիճաբանության կողմերին հանդարտեցնել փորձող Արագածոտնի մարզի բնակիչ 28-ամյա Էմիլ Մ․-ի ոտքերի առջև, որի արդյունքում Էմիլ Մ․-ն ստացել է մարմնական վնասվածք, ինչից հետո վերջիններս դեպքի վայրից դիմել են փախուստի:

Ոստիկանության Կոտայքի բաժնում ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, վիճաբանության մասնակիցների ինքնությունները պարզելու, ինչպես նաև հանցագործության գործիք հանդիսացող ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:

  • Կիսվել: