հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Կրակոցներ Երևանում․ «ռազբորկայի» մասնակիցների թիվը անցնում է 2 տասնյակը․ կա վիրավոր

Կրակոցներ Երևանում․ «ռազբորկայի» մասնակիցների թիվը անցնում է 2 տասնյակը․ կա վիրավոր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ապրիլի 5-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 22։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ այդ օրը ժամը 22։30-ից միչև 22։50-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի փողոցի 35 շենքի հարակից բակում մի խումբ անձանց միչև վիճաբանություն է տեղի ունեցել որի ժամանակ տարբեր զինատեսակներից կրակոցներ են հնչել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալի Խորեն Բարխոյանը, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանը և ոստիկանության Չարբախի բաժանմունքի պետ Արման Կիրակոսյանը։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝  բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի, բաժնի պետի տեղակալ Ռուբեն Գրիգորյանի և ավագ քննիչ Աղասյանի գլխավորությամբ: 

Ժամանել են նաև փորձաքրեագետները:


Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 13 հատ «Կալաշնիկով» ինքնաձիգի 5.45 մմ  և 3 հատ «Մակարով» տիպի ատրճանակի 9մմ տրամաչափի կրակված պարկուճներ:

Դեպքի փաստվ Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր. օր. 297 հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
Գ․ Շամշյանի տեղեկություններով ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի,  ոստիկանության Չարբախի բաժանմունքի, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի, ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության  Շենգավիթի քննչական բաժնի քննիչների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ապրիլի 5-ի ժամը 16։30-ին Երևան քաղաքի Խորենացի փողոցի 24 հասցեի մոտ Երևանի բնակիչներ 32-ամյա Դավիթ Խաչատրյանը և 30-ամյա Սարգիս Խաչատրյանը վիճաբանել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Կարեն Հովհաննիսյանի հետ, որի ընթացքում ծեծի են ենթարկել վերջինիս, որից հետո Կ.Հովհաննիսյանն իր ընկերներ Երևանի բնակիչ 27-ամյա Ստեփան Սարգսյանի, Երևանի բնակիչ 26-ամյա Միքայել Կալաչյանի, 28-ամյա Հայկազ Սարգսյանի իր կողմից շահագործվող «Kia» մակնիշի ավտոմեքենայով, Երևանի բնակիչներ 24-ամյա Նարեկ Բեգոյանի, 30-ամյա Զեբիկ Զախարովի, 21-ամյա Արմեն Գալստյանի, 23-ամյա Գագիկ Բեգլարյանի, 27-ամյա Սերյոժա Պողոսյանի, Արթուր Սիմոնյանի, հետ նույն օրը ժամը 22։30-ի սահմաններում Շիրակի փողոցի 35 հասցեի մոտ նկատել են Դ.Խաչատրյանին, ում հետ եղել են վերջինիս ընկերներ Երևանի բնակիչներ 30-ամյա Սարգիս Խաչատրյանը իր կողմից շահագործվող «Mazda» մակնիշի ավտոմեքենայով, 28-ամյա Դավիթ Ղուշչյանը, 33-ամյա Նարեկ Ավետիսյանը իր կողմից շահագործվող «ՎԱԶ-217230» մակնիշի ավտոմեքենայով, 35-ամյա Մանուկ Պետրոսյանը իր կողմից շահագործվող «Toyota» ,մակնիշի ավտոմեքենայով, 35-ամյա Արսեն Աբրահամյանը, 37-ամյա Գևորգ Հակոբյանը, 37-ամյա Վլադիմիր Գասպարյանը, 39-ամյա Ռոման Սարգսյանը, 35-ամյա Նազարեթ Աղազարյանը, 33-ամյա Ժորա Կիրակոսյանը իր կողմից շահագործվող «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով, 30-ամյա Կոլյա Նահապետյանը իր կողմից վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով, 31-ամյա Արմեն Մկրտչյանը իր կողմից վարած «Bentli» մակնիշի ավտոմեքենայով, 33-ամյա Գոռ Իսրայելյանը գտնվելով նշված հասցեում, իսկ Կ. Հովհաննիսյանի ընկեր Ստեփան Սարգսյանը լինելով իր կողմից շահագործվող «BMW» մակնիշի ավտոմեքենայի առջևի աջ նստատեղում մեքենայի միջից իր մոտ պահվող ատրճանակով կրակել  է Դ. Խաչատրյանի և վերջինիս ընկերների ուղղությամբ, որից հետո Դ. Խաչատրյանի ընկեր Մ․ Պետրոսյանն իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել ավտոմեքենայի ուղղությամբ և մարմնական վնասվածք պատճառել Ս. Սարգսյանին:

Կ.Հովհաննիսյանի և նրա ընկերների հեռանալու ընթացքում  Գոռ Իսրայելյանն իր մոտ եղած «ԱԿ» ինքնաձիքից կրակոցներ է արձակել Կ.Հովհաննիսյանի և նրա ընկերների ուղղությամբ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկվում  են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական ու քննչական համատեղ միջոցառումներ հանցագործություն կատարած անձանց, հանցագործության գործիք հանդիսացող  հրազենները  հայտնաբերելու ուղղությամբ: 



  • Կիսվել: