շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կովկասի բնության հիմնադրամը  բնության հատուկ պահպանվող տարածքներին հատկացրել է 285 հազար եվրո

Կովկասի բնության հիմնադրամը բնության հատուկ պահպանվող տարածքներին հատկացրել է 285 հազար եվրո

Կովկասի բնության հիմնադրամը բնության հատուկ պահպանվող տարածքներին 2020 թ. ֆինանսական տարվա համար հատկացրել է  ավելի քան 285 հազար եվրո գումար: Հիմնադրամի տարածած հայտարարության մեջ, մասնավորապես ասված է․

«Կորոնավիրուսով պայմանավորված՝ Հայաստանում  հայտարարված արտակարգ դրության պայմաններում աշխատանքն է շարունակում նաև Կովկասի բնության հիմնադրամը՝ ուշադրության կենտրոնում պահելով Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության հարցը:

Կովկասի բնության հիմնադրամի կողմից  /CNF/ իրականացվել են 2020 թ. ֆինանսական տարվա համար առաջին գումարային փոխանցումները ՀՀ ՇՄՆ կազմում գտնվող  բնության հատուկ պահպանվող տարածքներին: Ընդհանուր առմամբ, հատկացվել է ավելի քան 285 հազար եվրո գումար: Օժանդակությունը հատկացվել է 4 ՊՈԱԿ-ների, որտեղ արդեն տարիներ շարունակ աշխատում է CNF-ը: 

 Նշված գումարից  103 հազար եվրո հատկացվել է  «Զանգեզուր» կենսոլորտային համալիրին, շուրջ 93  հազար եվրո՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին, 78 հազար եվրո՝ «Դիլիջան»  ազգային պարկին, 10 հազար եվրո՝ «Արփի լիճ» ազգային պարկին: Հիշեցնենք, որ հատկացված գումարներով  պետբյուջեի հետ համաֆինանսավորվում են վերոնշյալ ՊՈԱԿ-ների ընթացիկ ծախսերը, մասնավորապես, գումարներն ուղղվելու են աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը և հավելավճարներին, ֆինանսավորվելու են այն  անհրաժեշտ ծախսերը, որոնք ապահովելու են ՊՈԱԿ-ների արդյունավետ աշխատանքը: 

CNF-ը շարունակում է աջակցությունը Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներին՝ բարելավելու ԲՀՊՏ-ների կառավարման արդյունավետությունը, ապահովելու Հայաստանի եզակի կենսաբազմազանության պահպանությանն ուղղված աշխատանքների իրականացումը»։

  • Կիսվել: