հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կոտայքի մարզում շարունակվում են անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումները

Կոտայքի մարզում շարունակվում են անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ պայքարի միջոցառումները

Կոտայքի մարզի Մեղրաձոր, Մարմարիկ, Հանքավան, Աղավնաձոր և Վերին Աղբյուրակ համայնքներում շարունակվում են անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները, հայտնում են ՇՄՆ-ից:
 
Հիշեցնենք, որ ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի Կոտայքի և Արագածոտնի մարզում գտնվող անտառային վնասատուներով և հիվանդություններով վարակված «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում մեկնարկել են պայքարի միջոցառումներ։
 
Անտառների վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարը Շրջակա միջավայրի նախարարության գերխնդիրներից է։Գարնանային անտառպաթոլոգիական հետազոտությունների արդյունքում տերևակեր վնասատուներով և հիվանդություններով վարակված տարածքն ըստ մարզերի շուրջ 11.575 հա է (2019 թվականի տվյալներով՝ 5400 հա, 2020 թվականի տվյալներով ևս 6100 հա)։
 
 
 
 
 
 
 
 
 

 

  • Կիսվել: