շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կոտայքի մարզում քաղաքացին ընկել է մոտ 10 մետր խորությամբ փոսը

Կոտայքի մարզում քաղաքացին ընկել է մոտ 10 մետր խորությամբ փոսը

Ապրիլի 17-ին, ժամը 15:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կապուտան գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում քաղաքացին ընկել է փոսը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները մոտ 10 մ խորությամբ փոսից դուրս են բերել Արմեն Պ.-ին (ծնված 1970 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

  • Կիսվել: