Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը Լոռիում ավելացավ ևս 1-ով. մարզպետ
Կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը Լոռիում ավելացավ ևս 1-ով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը:
Նա նշել է. «Այսօրվա դրությամբ վարակվել է 10 անձ, ներկայումս ստացիոնար բուժում է ստանում 9-ը, 1-ը բուժվել և տուն է վերադարձել:
Համապատասխան ցուցումները չպահպանելու դեպքում այս թվերը կարող են աճել:
Մնացեք տանը, պահպանեք պարետի ցուցումները:
Առողջ եղեք)»։


