շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
 Կորոնավիրուսով վարակված 2 ամսական երեխան իր մայրիկի հետ դուրս է գրվել հիվանդանոցից

Կորոնավիրուսով վարակված 2 ամսական երեխան իր մայրիկի հետ դուրս է գրվել հիվանդանոցից

Կորոնավիրուսով վարակված 2 ամսական երեխան իր մայրիկի հետ դուրս է գրվել հիվանդանոցից։ NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատեցին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բկ-ի լրատվության ծառայությունից։

Հիշեցնենք, որ մարտի 27-ին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին լրագրողները հարցրել էին երկու ամսական երեխայի վարակված լինելու մասին, նախարարն ասել էր, որ նման բան չկա։ Հաջորդ օրը նախարարը ֆեյսբուքյան լայվով հայտնել էր, որ 2 ամսական երեխան իր մայրիկի հետ վարակված է կորոնավիրուսով, իրեն չէին զեկուցել այդ մասին։

 

  • Կիսվել: