շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կորոնավիրուսից մահացած 86-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են հաստատված երկկողմանի թոքաբորբ․ ԱՆ

Կորոնավիրուսից մահացած 86-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են հաստատված երկկողմանի թոքաբորբ․ ԱՆ

Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին նախարարը երեկ հայտարարել էր։ Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: 

«86-ամյա և 81-ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։

Ունենք կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք և 24 առողջացածներ»,- գրել է Ա.Նիկողոսյանը:

  • Կիսվել: