շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կորոնավիրուսից հերթական մահվան դեպքը Մարալիկում. հիվանդը մահացել է գիշերը

Կորոնավիրուսից հերթական մահվան դեպքը Մարալիկում. հիվանդը մահացել է գիշերը

Քիչ առաջ «Հրապարակի» հետ զրույցում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը տեղեկացրեց, որ այս գիշեր մարզում կորոնավիրուսից մահվան մեկ դեպք է գրանցվել, որը պաշտոնապես դեռ չի հայտարարվել:

 

Ըստ մարզպետի՝ մահացածը Մարալիկ քաղաքի 90-ամյա բնակիչ է, որի մոտ միայն գիշերն է հաստատվել կորոնավիրուսով վարակված լինելը:

 

Տարեց քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է,ինչից հետո տեղափոխել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ թեստավորում է արվել և հաստատվել կորոնավիրուսի առկայությունը: Թեստավորումից մի քանի ժամ անց վարակակիրը մահացել է:

Մահացածի տան անդամները մեկուսացված են:

  • Կիսվել: