Կորոնավիրուսի զարգացման սցնենար․ Արսեն Թորոսյանը մանրամասներ է ներկայացնում
Առողջաահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է կորոնավիրուսի զարգացման հավանական սցենարներից մեկը։ Նա, հրապարակելով լուսանկար, գրել է․
«Երեկ խոսեցի կորոնավիրուսային հիվանդության տարածման մի սցենարի մասին, որը բարեբախտաբար դեռ տեղի չի ունեցել։ Եվ մենք պետք է ամեն ինչ անենք, որ այն երբեք տեղի չունենա։
Նկարում այդ սցենարի հաշվարկներն են։
Դեպքերի ընդհանուր թիվ՝ 524.032, որից ծանր՝ 26.202։
Պահանջվող մահճակալների թիվ պիկի ժամանակ՝ 12.445։
Հիշեցնեմ, որ մենք այս պահին ունենք առանձնացված մոտ 1550 մահճակալ, իսկ ամբողջ երկրի մահճակալային ֆոնդը մոտ 12.000 է»։

Հիշեցնենք, երեկ Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ մոտ մեկ ամիս առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատում էր Հայաստանի Հանրապետության համար՝ 500 հազար դեպք, տասնյակ հազարավոր հոսպիտալիզացիաներ և հազարավոր մահեր։
«Բարեբախտաբար, դա տեղի չի ունեցել մինչ օրս, որովհետև մենք կարողացել ենք ամեն դեպքում զսպել բռնկման տարածումը։ Հիմա ասել 500 հազար կլինի, 100 հազար, թե հիսուն հազար, դժվար է․․․ բայց մեր վարքագիծն ա պայմանավորելու էդ թիվը»,- ասել էր նախարարը։