շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Ձեռնարկված միջոցառումները սկսել են դրական արդյունք տալ․ Նիկոլ Փաշինյան

Ձեռնարկված միջոցառումները սկսել են դրական արդյունք տալ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանում կորոնավիրուսի 11 նոր դեպք է գրանցվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 6-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում  հայտնեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 
 
«Կատարվել է 263 թեստավորում, որից ընդամենը 11-ն է եղել դրական պատասխանով: Սա աննախադեպ ցուցանիշ է վերջին շաբաթների համար: Սա նշանակում է, որ միջոցառումները, որոնք բազմաթիվ անհարմարություններ են պատճառում, սկսել են դրական արդյունք տալ: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում ավելի խստորեն պետք է պահել պարետի սահմանափակումները: Այդ դեպքում, մեր շանսերը կմեծանան, որ երկուշաբթի օրվանից սկսենք մտածել ռեժիմների թուլացման մասին: Կրկնում եմ, որ առաջիկա շաբաթն ավելի նախանձախնդիր պետք է փորձենք պահել եղած սահամանափակումները: Այսօրվա տվյալները մեզ հուսադրում են, իհարկե, վաղվա թվերը նույնպես պետք է վերլուծենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: 
 
Նա տեղեկացրեց, նաև, որ գրանցվել է ևս մեկ մահվան դեպք: Մահացել է 68 տարեկան քաղաքացի երկկողմանի թոքաբորբով: Վարչապետի խոսքով, ենթադրաբար նրա մահը կորոնավիրուսի հետևանք է: Քաղաքացին ունեցել է ուղեկցող հիվանդություններ: 
Հայաստանում հաստատված դեպքերի թիվն այսպիսով հասավ 833-ի, 57 մարդ ապաքինվել է, ութ մարդ մահացել։ 

  • Կիսվել: