շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
 «Կորոնավիրուսի թողած սպիերը...». Արսեն Թորոսյանը լուսանկարներ է հրապարակել

«Կորոնավիրուսի թողած սպիերը...». Արսեն Թորոսյանը լուսանկարներ է հրապարակել

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր՝ ապրիլի 10–ին, ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչ տեսք ունեն կորոնավիրուսով վարակվածների հետ աշխատող բուժաշխատողների դեմքերը երկար ժամանակ դիմակ կրելուց հետո և կից գրառում արել։

«Կորոնավիրուսի թողած սպիերը...»։

Լուսանկարները՝ այստեղ :

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, այսօր 72-ամյա պացիենտ է մահացել: Առողջապահույան նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։

Ընդհանուր առմամբ՝ ապրիլի 10-ին հաստատվել է կորոնավիրուսի 937 դեպք: Բացասական արդյունք է արձանագրվել 5160 (վերջին մեկ օրում՝ 258) թեստավորման դեպքում: Փաստացի այս պահին բուժվում է 777 անձ (վերջին մեկ օրում ավելացել է 4-ով): Վերջին տվյալներով ապաքինվել է 149 անձ (վերջին մեկ օրում՝ 11 մարդ), 12 պացիենտ մահացել է:

 

  • Կիսվել: