Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով ԿԽՄԿ-ն ուսուցողական տեսահոլովակ է թողարկել
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն ուսուցողական տեսահոլովակ է պատրաստել՝ կորոնավիրուսի (COVID-19) կանխարգելման միջոցառումների վերաբերյալ:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լեռնային Ղարաբաղի ԿԽՄԿ առաքելության տեղեկատվության բաժնի պատասխանատու Էթերի Մուսայելյանը:
Նրա խոսքով՝ տեսահոլովակը ևս միտված է հանրության առողջության ապահովմանը, որի համար յուրաքանչյուր ոք պարզապես պետք է հետևի տեսահոլովակի ուսուցողական հորդորներին:
«Այստեղ մասնավորապես ներկայացվում է, թե ինչու է անհրաժեշտ ախտահանել հեռախոսները և այն բոլոր իրերը, որոնք առօրյայում անընդհատ օգտագործվում են մարդկանց կողմից: Հատուկ ուշադրություն է դարձվել նաև հիգիենայի պահպանման մնացած կանոններին»,- մասնավորապես ասել է Է. Մուսայելյանը:


