երկուշաբթի, հուլիս 13
13 / 7 / 2026
Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատվել է 146 նոր դեպք․ արձանագրվել է մահվան 2 դեպք․ մանրամասներ

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատվել է 146 նոր դեպք․ արձանագրվել է մահվան 2 դեպք․ մանրամասներ

Մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3175 դեպք, որոնցից 1267-ն' առողջացած, 44-ը' մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 1852 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կատարվել է 30397  թեստավորում: Այսպիսով' ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 146 նոր դեպք և 49 առողջացած։ Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 61 տարեկան (կին) և ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 12 է։   Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից:

  • Կիսվել: